հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Երախտագիտության» մեդալ՝ հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ռեհան Հանա Այուբիին

«Երախտագիտության» մեդալ՝ հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ռեհան Հանա Այուբիին

Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ընթացքում հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի կողմից շնորհված «Երախտագիտության» մեդալը հանձնվել է Իրաքի հասարակական-քաղաքական գործիչ, Իրաքի խորհրդարանի նախկին պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ռեհան Հանա Այուբիին:
 
Ինչպես հայտնում է Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը, միջոցառմանը ներկա են եղել Իրաքի խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներ, Քուրդիստանի Ժողովրդավարական կուսակցության Զախո շրջանի ղեկավար Ալի Աունին, Իրաքյան Քուրդիստանի հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Արարողությունը լուսաբանվել է տեղական առաջատար հեռուստաընկերությունների՝ Rudaw Media Holding, Kurdistan 24, Gali Kurdistan և Ishtar TV կողմից:
 
Возможно, это изображение (8 человек, люди стоят и в помещении)
 
Возможно, это изображение (5 человек и люди стоят)
 
Возможно, это изображение (7 человек и люди стоят)
 
 

  • Կիսվել: