Եռագլխի քվեները չեն փոխվել․ Ալեքսանյան
Արագածոտնի մարզի 12 ընտրատեղամասերում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ։ Այս մասին գրել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․
«Ինչի արդյունքում 4 քվե ավելացել է «ՔՊ»-ին և մեկական քվե՝ Ռեֆորմիստներին ու Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը։ Եռագլխի քվեները չեն փոխվել»։
Նախորդիվ, ըստ Ալեքսանյանի, ընդդիմության նախաձեռնած վերահաշվարկի արդյունքով ՔՊ-ի ձայները ավելացել էին 950-ով։



