կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ենթադրում եմ՝ էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ․ ՀԿԾՀ նախագահ

Ենթադրում եմ՝ էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ․ ՀԿԾՀ նախագահ

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը ենթադրում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բաղրամյանը։

«Էլեկտրաէներգիայի սակագնի մասով մոտ օրերս պարզ կլինի, ենթադրում եմ, որ որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ։ 2022-ի փետրվարի 1-ից է լինելու, եթե լինի»,- նշել է նա։

Հարցին, թե իչնը կարող է թանկացման պատճառ լինել, ՀԽԿՀ նախագահը նշել է, թե հիմնքերը կներկայացնեն օրեր անց։

«Էդ հիմքերը կներկայացնենք մի քանի օրից։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված, եւ ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկն է ընկած հիմքում։ Մենք ամեն տարի գրություններն ստանում ենք ընկերություններից, տեսնում ենք՝ ինչ խնդիրներ կան իրենց մոտ, ինչ ֆինանսական վիճակ է, ըստ դրա հաշվում ենք ու տեսնում ենք՝ վերջնական սպառողների գործող գներն ապահովո՞ւմ են, արդյոք, էդ գումարներն ապահովելու համար, թե՞ չէ։ Եթե չեն բավարարում, հարց է առաջանում, որ էդ չափով բարձրացվի»։

Հիշեցնենք, 2022-ի հունվարի մեկից խմելու ջրի սակագինը դառնալու է 200դրամ՝ ի հեճուկս վարչապետ Փաշինյանի տված նախընտրական խոստման, թե մինչև 2024-ը ջրի սակագնի բարձրացում չի լինի։

 

 

 

  • Կիսվել: