հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ենթադրենք, որ մարդն իր հայրենիքն է վերադարձել սանկցիաներից խուսափելու համար. քաղաքագետը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Ենթադրենք, որ մարդն իր հայրենիքն է վերադարձել սանկցիաներից խուսափելու համար. քաղաքագետը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Ռուսաստանի քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանի հրաժարվելը համարում եմ իր անձնական գործն, ինչն ինձ չի վերաբերվում ու այդ առումով կարծիք հայտնել չեմ ցանկանում, սակայն ինձ հետաքրքրում է դրա վերաբերյալ հանրային անառողջ արձագանքը։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու շարունակում.

<<Մարդիկ իրենց մեծ ինտելեկտ են ցուցադրում, ասելով, որ Վարդանյանն ոչ թե հայրենասիրության, այլ անձնական շահի համար է հրաժարվում Ռուսաստանի քաղաքացիությունից։

1. Նախ, գոյություն ունի անմեղության կանխավարկած նման ենթադրությունների համար, առավել եւս որ դա անձնական որոշում է ու կապ չունի հանրային հետաքրքրությունների հետ։

2. Ենթադրենք, որ պատճառն անձնական շահն է ու մարդն իր հայրենիքն է վերադարձել սանկցիաներից խուսափելու համար։

Այստեղ հետաքրքիր է Իսրայելի օրինակը, որը հրեա լինելը շահավետ դարձնելու համար աշխարհի բոլոր հրեաներին պարտադիր կերպով շնորհում է քաղաքացիություն, անգամ ամենավերջին հանցագործներին, ու պաշտպանում է նրանց, որովհետեւ հրեա են, իսկ Իսրայելը բոլոր հրաների հանգրվանն է եւ որ պետությունը կանգնած է ցանկացած ծագումով հրեայի մեջքին։ Դրանով հրեա լինելը դարձնում է նաեւ շահավետ, ու ինչ, արդյոք վատ արդյունքներ ունեն դրանով, կամ ինչու պետք է անձնական շահ չունենաս քո երկրի քաղաքացիությունից։

Անառողջ, աբսուրդային մտածողություն է տիրում Հայաստանում>>,- գրել է քաղաքագետը։

  • Կիսվել: