կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգված մանկապարտեզ է վերաբացվել․ քաղաքապետը ներկա է եղել

Էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգված մանկապարտեզ է վերաբացվել․ քաղաքապետը ներկա է եղել

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգված հ. 36 մանկապարտեզի վերաբացմանը։ Այդ մասին տեսանյութ է հրապարակվել Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

«Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից առաջինն արդեն պատրաստ է: 1970-ական թվականներին շահագործման հանձնված հ.36 մանկապարտեզը երբևէ չէր հիմնանորոգվել: Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը»,-գրված է հրապարակված տեսանյութին կից:

  • Կիսվել: