երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էմանուել Մակրոնի հայտարարությունը դրական ներդրում չունի խաղաղության գործընթացում․ Ադրբեջանի ԱԳՆ

Էմանուել Մակրոնի հայտարարությունը դրական ներդրում չունի խաղաղության գործընթացում․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հնգակողմ հանդիպմանը հետևած հայտարարությանը, որը տարածել էր Ելիսեյան պալատը։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը դրական ներդրում չունի խաղաղության գործընթացում։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն իր հայտարարության մեջ նշել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Քիշնևում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրությունը. ավանդաբար տրամադրվում էր Շառլ Միշելի կողմից՝ որպես բրյուսելյան ֆորմատի կազմակերպիչ։

«Հանդիպման մասին ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի արված հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք սրտի, սա Ֆրանսիայի կողմից նման գործողությունների առաջին դեպքը չէ, և դա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,- ընդգծել է Հաջիզադեն։

  • Կիսվել: