շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵՄ-ում հայտարարել են ՀՀ-ում դիտորդական առաքելության ընդլայնման հնարավորության մասին

ԵՄ-ում հայտարարել են ՀՀ-ում դիտորդական առաքելության ընդլայնման հնարավորության մասին

Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում` ի պատասխան Ադրբեջանի կողմից երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքների: Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
 
«Մենք նախագահ Ալիևին հստակ ասել ենք, որ մտահոգված ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձով։ Մեր առաքելությունը կամրապնդվի։ Դա այն է, ինչ մենք ասում ենք Բաքվին»,- ասել է նա։

  • Կիսվել: