երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
ԵՄ պաշտպանության նախարարները հանդես են եկել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին. Դըկոտինյի

ԵՄ պաշտպանության նախարարները հանդես են եկել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին. Դըկոտինյի

ԵՄ պաշտպանության նախարարները հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Ինչ վերաբերում է Կովկասին՝ նախարարներն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա, թույլ կտար Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածք»,-նշել է նա:

  • Կիսվել: