ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է ՀՀ-ում դատական գործերի քննությանը, բայց դրանց վերաբերյալ մեկնաբանություն չի տրամադրում. ԵՄ դեսպան
Եվրոպական միությունը Հայաստանում շատ սերտ շփման մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ ու շահագրգռված է աջակցելու ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգի իրականացման գործում: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
Դեսպանը հավելեց. «Այդ իսկ պատճառով Եվրոպական Միությունը աջակցում է դատական համակարգի բարեփոխումների իրականացմանը. Բրյուսելի գլխամասում մեր հաստատությունները շատ սերտ կապի մեջ են ՀՀ կառավարության հետ»:
ԵՄ դեսպանը նաև նշեց, որ ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է դատական համակարգի ներքին բարեփոխումներին ուղղված զարգացումներին և դատական գործերի քննությանը, բայց այդ գործերի վերաբերյալ մեկնաբանություն չի տրամադրում։