շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ-ն ու Ֆրանսիան հակված են աշխատելու ԵԱՀԿ-ի հետ՝ բարգավաճող, անվտանգ եւ կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար. Ելիսեյան պալատ

ԵՄ-ն ու Ֆրանսիան հակված են աշխատելու ԵԱՀԿ-ի հետ՝ բարգավաճող, անվտանգ եւ կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար. Ելիսեյան պալատ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ հեռավար հանդիպման ժամանակ ընդգծել է անհետ կորածների որոնման հարցում առաջընթացի մասին: Այս մասին ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

՛՛Նախագահ Մակրոնն ու նախագահ Միշելը հաստատել են իրենց լիարժեք հակվածությունը տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն ու վստահությունն ամրապնդելուն ուղղված ջանքերն աջակցելու ուղղությամբ:

Նրանք գնահատել են առաջընթացը, որը ձեռք է բերվել Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից հետո, մասնավորապես՝ վերջերս գերիների ազատագրման, շարունակվող համատեղ անհետ կորածներին որոնելու գործում, ինչպես նաեւ առաջիկայում երկաթուղու վերականգնումը:

Պետությունների եւ կառավարությունների ղեկավարները համաձայնել են, որ այդ հանդիպումն արժեքավոր հնարավորություն է ներկայացրել հարցերի լայն շրջանակ քննարկելու համար: ԵՄ-ն ու Ֆրանսիան դեռեւս հակված են աշխատել ուրիշ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ, բարգավաճող, անվտանգ եւ կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար՛՛,-նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:

 

 

  • Կիսվել: