կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԵՄ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին. Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

ԵՄ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին. Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին։ Այս մասին PrimeNews.am-ին տեղեկացրեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Հյուրերի խնդրանքով փոխվարչապետը խոսել է բարեփոխումների առավել կարևոր ուղղությունների և առկա հնարավորությունների ու մարտահրավերների մասին։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում ներդրումների խթանմանը։ Տիգրան Ավինյանը նշել է, որ 2020թ-ին Եվրոպայում նախատեսվում է անցկացնել «ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով»։ Կողմերը քննարկել են կրթության, արդարադատության, էներգետիկ արդյունավետության, թվայնացման, հանրային կառավարման բարեփոխումների ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: