ԵՄ-ն որոշում է կայացրել առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման. Միրզոյան
ԵՄ-ն որոշում է կայացրել առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարարտ Միրզոյանը։
Նա նշել է. ՛՛Ինձ հենց նոր տեղեկացրեցին, որ, կարծես, ԵՄ-ն որոշում է կայացել fact-finding mission ուղարկել հայ-ադրբեջանական սահման՛՛:
Միրզոյանը նաեւ հիշեցրել է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ առաքելություն ուղարկել Հայաստան։



