շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵՄ-ն «մեծ հանդիպում» է նախապատրաստում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարների միջեւ

ԵՄ-ն «մեծ հանդիպում» է նախապատրաստում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարների միջեւ

Քիշնեւում Եվրոպական քաղաքական գագաթաժողովի շրջանակներում Եվրամիությունը մայիսի 31-ին «մեծ  հանդիպում» է նախապատրաստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնի եւ Օլաֆ Շոլցի, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջեւ։

Այս մասին երեքշաբթի Բրյուսելում լրագրողներին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է TASS-ը։

«Կարող եմ հաստատել, որ հանդիպում է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վաղը մեծ հանդիպում է լինելու նախագահ Մակրոնի եւ կանցլեր Շոլցի հետ։ Սա մեզ համար սա մեծ գործ է, որը մենք եռանդագին նախապատրաստում ենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի, Ադրբեջանի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել մայիսի 31-ին Քիշնեւում։

  • Կիսվել: