ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին․ Մագդալենա Գրոնոն ամփոփում է իր այցը
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X-ում ամփոփել է իր այցը Հայաստան։ Նա նշել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հետհանդիպումների մասին․
«Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ հայ գործընկերներին վերջին օրերին Հայաստանում ունեցած կարևոր և իմաստալից մտքերի փոխանակման համար։ Երևանում ես հանդիպեցի փոխվարչապետ Մ. Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Գրիգորյանի և հիմնական հաստատությունների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»։
Գրոնոն ասել է, որ Եվրոպական Միությունը, որպես մերձավոր գործընկեր, կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին և ապահովել լիարժեք խաղաղության հասնելուն ուղղված կոնկրետ քայլերի և միջոցառումների իրականացումը։


