հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵՄ-ն, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը. Դա է պատճառը, որ ԵՄ-ն դիտորդներ ունի ՀՀ-ում. Փաշինյան

ԵՄ-ն, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ճանաչել է ՀՀ ինքնիշխան տարածքը. Դա է պատճառը, որ ԵՄ-ն դիտորդներ ունի ՀՀ-ում. Փաշինյան

ԵՄ-ն, օրինակ, ճանաչել է Հայաստանի ինքնիշխան տարածքը, 2022-ի հոկտեմբերի 6-ին բանակցությունների ընթացքում սեղանին դրված է եղել քարտեզ, որը ճշգրիտ արտահայտել է իրականությունը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանը մեղադրում է, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը ցույց չեն տվել Հայաստանի ինքնիշխան տարածքը, այդ դեպքում ո՞ր երկիրն է ցույց տվել մեր տարածքը:

«2023-ի մայիսի 14-ին բանակցությունների սենյակում կախված է եղել մեծ քարտեզ, ընդ որում ընդգծված է եղել Հայաստանի ինքնիշխան տարածքը: Նաեւ դա է պատճառը, որ ԵՄ-ն դիտորդներ ունի Հայաստանի տարածքում: Այդ փաստն արձանագրվել է նաեւ Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ»,-ասաց նա:

Հարցին, թե վերջին անգամ հայ գերիների վերաբերյալ երբ է քննարկում ունեցել, վարչապետը պատասխանեց. «Կզարմանաք, բայց այսօր առավոտյան: Ում հետ, չեմ կարող ասել, ինչ եմ քննարկել, էլի չեմ կարող ասել: Այսինքն կարող եմ ասել՝ քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, այդ ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության եւ աննպատակահարմարության հարցը: Երեկ կեսօրին էլ եմ քննարկել, ժամն էլ կարող եմ ասել՝ 15.00-ից 15.45-ը: Այդ թվում անհետ կորած մեր հայրենակիցների հարցը»:

  • Կիսվել: