ԵՄ-ն անընդհատ ստիպում է Հայաստանին ընտրություն կատարել Եվրոպայի և Ռուսաստանի միջև․ Լավրով
Եվրամիությունը մշտապես Հայաստանին ընտրության առջև է կանգնեցնում՝ լինել Ռուսաստանի հետ կամ ԵՄ-ի։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է Եվրամիության գործընկերներին, ապա նրանք մշտապես տվյալ երկրին կանգնեցնում են ընտրության առջև՝ կա՛մ մեզ հետ, կա՛մ նրանց հետ», - ասել է Լավրովը:


