հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԵՄ-ն աչք է փակում Ադրբեջանի բռնապետության վրա՝ աշխարհաքաղաքական և ռեսուրսային նկատառումներով. Լեմկինի ինստիտուտ

ԵՄ-ն աչք է փակում Ադրբեջանի բռնապետության վրա՝ աշխարհաքաղաքական և ռեսուրսային նկատառումներով. Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի ինստիտուտի բաց նամակից Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ «ցեղասպանությանը մեղսակցության վերաբերյալ».

«Արևմտյան աշխարհը շարունակում է անտեսել Արցախի շրջափակումը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գրեթե լիակատար անպատժելիություն է շնորհում՝ անել այն, ինչ ցանկանում է 4000-ամյա բնիկ հայ համայնքի հետ, որը նախկինում երբեք չի եղել Ադրբեջանի վերահսկողության տակ:

ԵՄ-ն, հպարտանալով Հայաստանի նման ժողովրդավարություններին իր անսասան հանձնառությամբ և աջակցությամբ, աչք է փակում Ադրբեջանի բռնապետության վրա՝ աշխարհաքաղաքական և ռեսուրսային նկատառումներով: Նման դիրքորոշումը ԵՄ-ին կհանգեցնի նրան, որ ֆինանսավորի Արցախի հայ բնակչության հարկադիր վերաբնակեցումը Հայաստան։

Գործողության այս տարբերակը լուծում չէ և չպետք է քննարկվի Բրյուսելում, այլապես ԵՄ-ն և նրա ներկայացուցիչները մեղսակից կլինեն ցեղասպանությանը: Աշխարհի ժողովուրդներն այլևս չեն կարող թույլ տալ, որ մեղսակցությունը ցեղասպանությանը անպատիժ մնա»:

  • Կիսվել: