Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից հնչել են հստակ ազդակներ՝ ի աջակցություն Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու մեկնարկին. Զեյնալյան
ԱԺ-ն քննարկում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը։
Ըստ հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանի՝ Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից հնչել են հստակ ազդակներ՝ ի աջակցություն Հայաստանի ՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկին։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ ասաց, որ կառավարությունն առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը, ինչը արել են;
«Հայաստանն՝ արտահայտելով ժողովրդի կամքը» նախադասությունը հանել են, խմբագրել են այսպես՝ «Հայաստանը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայունությունը, հայտարարում է Հայաստանի՝ ԵՄ-ին անադամակցելու գործընթացի մեկնարկը»։
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ ասաց, որ օրինագծի ընդունումն ինքնին չի հանդիսանում ԵՄ-ին անդամակցության հայտ։
«Այնուամենայնիվ, այն հաղորդում է ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասցնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների ձգտումը ու համահունչ է բալանսավորված արտաքին քաղաքականությանը»,- ընդգծեց նա։