չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵՄ դիտորդական առաքելությունը շուտով կհասնի լիարժեք գործունեության

ԵՄ դիտորդական առաքելությունը շուտով կհասնի լիարժեք գործունեության

ԵՄ դիտորդական առաքելությունը շուտով կհասնի լիարժեք գործունեության։ Այս մասին ասված է Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան գրառման մեջ։ 

 «Հենց սկզբից EUMA-ն (ԵՄ առաքելությունը Հայաստանում) լիովին թափանցիկ է վերաբերում 6 կենտրոններից առավելագույնը 103 դիտորդով աշխատելու իր ծրագրին: Մենք նպատակ ունենք շուտով հասնել լիարժեք գործունեության: EUMA-ն անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է՝ ի պատասխան Հայաստանի կառավարության խնդրանքի»,- ասված է գրառման մեջ:

Առաքելության գրառմանն արձագանքել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Եվրամիությունը եղել և շարունակում է լինել միանգամայն թափանցիկ Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված իր ներգրավվածության հարցում: Եվ մենք շարունակելու ենք աշխատել ի շահ ազգերի ու մարդկանց։ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը այս հանձնառության կարևոր տարրն է»,- գրել է Կլաարը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան, պատասխանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հարցին, ասել էր, որ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ։

Ըստ նրա՝ ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ թափանցիկ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: