շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
«ԷՄ ԴԻ ՍԻ ԷԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ԻՆՋԻՆԻԸՐԻՆԳ» ընկերությունը ներառվեց «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում

«ԷՄ ԴԻ ՍԻ ԷԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ԻՆՋԻՆԻԸՐԻՆԳ» ընկերությունը ներառվեց «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում որոշեց «ԷՄ ԴԻ ՍԻ ԷԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ԻՆՋԻՆԻԸՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ալյանս»ազատ տնտեսական գոտին ստեղծվել է «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքներում, որը գործարկվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարականտեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

  • Կիսվել: