ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցելու և Եվրամիությանը մոտեցնելու հարցը

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցելու և Եվրամիությանը մոտեցնելու հարցը

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ի նախատեսված նիստում կքննարկեն Հայաստանին օգնություն տրամադրելու և ԵՄ-ին մոտենալու հարցը: Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
 
«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին, ցանկանում ենք ապահովվել կայունություն այդ երկրում։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Մենք ցանկանում ենք Հայաստանն ավելի մոտեցնել ԵՄ-ին»,-ասել է նա ։

  • Կիսվել: