կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էլմար Մամեդյարովը «հիասթափություն է հայտնել» Զոհրաբ Մնացականյանի հետ Նյու Յորքում հանդիպումից

Էլմար Մամեդյարովը «հիասթափություն է հայտնել» Զոհրաբ Մնացականյանի հետ Նյու Յորքում հանդիպումից

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հիասթափություն է հայտնել հայ պաշտոնակցի` Զոհրաբ Մնացականյանի հետ Նյու Յորքում իր վերջին հանդիպումից: «Իզվեստիա» թերթի այն հարցին, թե արդյոք կա՞ ինչ-որ օգուտ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումներից, կարելի ՞ է ասել, որ ինչ-որ առաջընթաց կա հակամարտության լուծման գործում, Մամեդյարովը, մասնավորապես, ասել է. «Առայժմ մենք սպասում ենք արդյունքներին։

Վերջին անգամ մենք հանդիպել են ԱՄՆ-ում մեկ ամիս առաջ: Ես արդեն ասել եմ, որ, ցավոք, մենք պետք է խոսենք ոչ թե բանակցությունների, այլ հենց հանդիպման մասին։ Թեև մեր հայ գործընկերոջ հետ վերջին նման հանդիպումը Նյու Յորքում էր Մինսկի խմբի մասնակցությամբ, անկեղծ ասած, ես նրանից մի քիչ հիասթափված եմ։ Եթե մենք ուզում ենք առաջ շարժվել և իսկապես ուզում ենք այս վեճի քաղաքական լուծումը, ապա, իհարկե, պետք է սկսել այն, ինչ կոչվում է իմ սիրած բառով ասած՝ «սուբստանտիվ բանակցություններ», որպեսզի ինչ-որ նյութ լինի, ինչի հիման վրա էլ խոսակցությունը ընթանա»։

Մամեդյարովը նաև արձանագրել է, որ այն ամենը, ինչ դրվել է Մադրիդյան փաստաթղթի մեջ 2008 թվականին, այնուհետև 2010 թվականի վերանայված տարբերակում, այնուհետև Կազանի փաստաթղթում, այդ ամենը մշակվում, մշակվում է, բայց սկզբունքորեն բանակցությունների հիմք է մնում: «Եվ մենք անընդհատ ասում ենք մեր համանախագահներին ՝ մենք ոչ մի տեղ չենք փախչի, պետք է նստել և առարկայական բանակցություններ վարել Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որն այսօր սեղանին է», - եզրափակել է Ադրբեջանի գլխավոր դիվանագետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: