չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ԵԽԽՎ-ն միանշանակ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ. Ռուբեն Ռուբինյան

ԵԽԽՎ-ն միանշանակ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ. Ռուբեն Ռուբինյան

Ստրասբուրգում գտնվող ընդդիմադիր պատգմավոր Հայկ Մամիջանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում որոշ ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների ելույթներում նկատել է կեղծ հավասարության նշան դնելու միտում։ Այս մասին նա ասել է «Ազատության» հետ զրույցում։

«Չնայած որ եվրոպական հանրությունը քաղաքական արդեն սկսել է ավելի հաստատակամ հայտարարել, որ այս ամսվա սեպտեմբերին տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հանդիսանում էր ագրեսի Ադրբեջանի կողմից, բայց այնուամենայնիվ ազգային պատվիրակությունների այս կամ այն ներկայացուցիչների ելույթում դեռեւս շարունակում է նկատվել կեղծ, սին բալանսավորում ապահովելու միտումը երկու կողմերի միջեւ»,-ասել է Մամիջանյանը։  

Մինչդեռ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը գոհ է երկու օր շարունակվող քննարկումներից, ասում է՝ ստացանք միանշանակ դատապարտումներ եւ Ադրբեջանի զորքը Հայաստանից դուրս բերելու հստակ կոչեր։ 

«Քննարկումը շատ լավ անցավ մեզ համար, ստացանք առանց այլեւայլությունների միանշանակ դատապարտում ադրբեջանական հարձակումներին»,-ասել է Ռուբինյանը։  

Հայկական պատվիրակության ղեկավարը «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող ռազմական գործողությունների, ներառյալ բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների» հարցի քննարկման ժամանակ՝ նիստերի առաջին օրը հայտարարել էր, որ անհնար է Ադրբեջանի հետ խոսել խաղաղության մասին, մինչ նա կրակում է քեզ վրա։   

  • Կիսվել: