երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԽ նախագահ Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Արցախի հարցը

ԵԽ նախագահ Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Արցախի հարցը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին X–ի (նախկին` Twitter) էջում հայտնել է նախարար Ջոլին։

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերի։

«Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,– գրել է նախարար Ջոլին:

Շեշտել է, որ այս զրույցներն առանցքային են գործընկերային աշխատանքի համար։

Նշենք, որ հանդիպումը կայացել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում, որին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Համաժողովն անցկացվում է Սլովենիայում օգոստոսի 28-29–ը։

  • Կիսվել: