ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը հուսադրող է համարել

ԵԽ գլխավոր քարտուղարը Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը հուսադրող է համարել

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը հուսադրող է համարում։ Այդ մասին նա հայտարարել է Երեւանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

Նա նաեւ հուսադրող է համարում նիստին հաջորդած հայտարարությունը եւ սահմանների սահմանազատման եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքը։

Նրա խոսքով՝ դեպի հաշտեցում պետք է վստահորեն շարժվել, իսկ դրան ուղղված նախաձեռնությունները ողջունելի են։

Այս համատեքստում նա նշել է մայիսին Վենետիկում երկու երկրների հանրության ներկայացուցիչների հանդիպումը Եվրոպայի խորհրդի հովանու ներքո, շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանություններին աջակցության համար եւ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

  • Կիսվել: