ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, նա պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. Գեւորգ Պապոյան

Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, նա պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. Գեւորգ Պապոյան

Հայաստանում Արցախի պետական ինստիտուտներ չկան, եւ բնականաբար, դրանց պահպանման համար միջոցներ չեն կարող հատկացվել: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք առիթ կտան մյուս կողմին սադրանքներ իրականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ տորպեդահարել խաղաղության գործընթացը: Պետությունը հենց նրա համար է, որ իր բոլոր ռիսկերը, մարտահրավերները, հնարավորությունները ճիշտ հաշվարկի եւ չանի քայլեր, որոնց հետեւանքով Հայաստանը կունենա կորուստներ: Սա անթույլատրելի է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եկեղեցին հայտարարել է, որ Արցախի թեմը կպահպանվի, Գեւորգ Պապոյանը նկատեց, որ եկեղեցին պետությունից անջատ է եւ չի մասնակցում որեւէ բանակցության, պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար. «Եկեղեցին չէ բանակը ղեկավարում, սոցիալական ծախսերը հոգում, եկեղեցին չէ 100 հազար արցախցու կարիքները հոգում եւ այսպես շարունակ»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: