երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Նոր մանրամասներ Էջմիածնում կորոնավիրուսով վարակված երեխայի և դասընկերների մեկուսացման գործընթացից

Նոր մանրամասներ Էջմիածնում կորոնավիրուսով վարակված երեխայի և դասընկերների մեկուսացման գործընթացից

Քիչ առաջ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է:

InfopPort.am -ի տեղեկություններով դպրոցահասակ երեխան Էջմիածին քաղաքից է՝ Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է։ Երեխան սովորում է 3-րդ դասարանում։

Այս պահին մեկուսացվում է 35 աշակերտ, սակայն, ինչպես հայտնում է InfoPort-ի Էջմիածնի թղթակիցը, որոշ ծնողներ հրաժարվում են մեկուսացվել։ 

Բանը նրանումն է, որ  ընտանիքներին առանձին սենյակներ չի հատկացվելու։ Մի քանի ընտանիք միաժամանակ կապրեն նույն սենյակում, ինչն առաջացրել է ծնողների դժգությունը։ 

Բացի դրանից, որոշում է կայացվել մեկուսացնել ոչ թե ընտանիքի բոլոր անդամներին, որոնք կարող են պոտենցիալ վիրուսակիր լինենլ, այլ զուտ երեխային իր երկու ծնողների հետ։ Այսինքն, ընտանիքի մյուս երեխաները, ծնողներից բացի այլ անդամները մեկուսացման ենթակա չեն։

Այս պահին կազակերպվում է ընտանիքիների մեկուսացման գործընթաց։ Դեռ պարզ չէ կկարողանա՞ն իրավասու մարմինները մեկուսացնել հրաժարվել ընտանիքիներն թե՞ ոչ։

  • Կիսվել: