երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Էջմիածին քաղաքից ելքը սահմանափակելու և մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր դադարեցվելու է․ Ավինյան

Էջմիածին քաղաքից ելքը սահմանափակելու և մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր դադարեցվելու է․ Ավինյան

Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Այս մասին հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը։

Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն՝ չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով։

  • Կիսվել: