ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանեց Երևան

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանեց Երևան

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանեց Երևան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ առաջ Եգիպտոսի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում:

  • Կիսվել: