երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Եգիպտոսի առողջապահության նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

Եգիպտոսի առողջապահության նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մայիսի 9-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել առողջապահության ոլորտի մի շարք ընկերությունների  ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ ներդրումների խրախուսման, բժշկական զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների անցկացման կարևորությունը։

Համագործակցության հետագա զարգացման համար շեշտվել է երկու երկրների միջև ոլորտային նոր փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել հիշյալ պայմանավորվածությունների շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու առնչությամբ։

  • Կիսվել: