կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եղիշե Կիրակոսյանն ու Գրիգոր Մինասյանը կգործուղվեն Ֆրանսիա

Եղիշե Կիրակոսյանն ու Գրիգոր Մինասյանը կգործուղվեն Ֆրանսիա

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Ֆրանսիա։ Սեպտեմբերի 18-23-ը նա Ստրասբուրգում կմասնակցի ԵԽ նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով հանդիպմանը։

Ֆրանսիա կգործուղվի նաև ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Նա էլ հոկտեմբերի 1-6-ը Փարիզում կմասնակցի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին. այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի որոշումներից։

  • Կիսվել: