երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել դպրոցականների Մ10 և Մ12 խմբերի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպումներին

Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել դպրոցականների Մ10 և Մ12 խմբերի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպումներին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստների, ՀՖՖ և ոլորտային այլ ներկայացուցիչների հետ Արմավիրի քաղաքային մարզադաշտում ներկա է գտնվել դպրոցականների Մ10 և Մ12 խմբերի մրցաշարի եզրափակիչ հանդիպումներին։
 
Մեկ շաբաթ տևած մրցաշարին մասնակցում էին Արմավիր քաղաքի և հարակից վարչական միավորների շուրջ 220 պատանիներ։ 3100 հանդիսականի համար նախատեսված Արմավիրի քաղաքային մարզադաշտում առաջիկայում իր տնային հադիպումները կանցկացնի Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբը։

  • Կիսվել: