չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էդուարդ Շարմազանովը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել

Էդուարդ Շարմազանովը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել

ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ 225 հոդվածի առաջին հատկանիշով (ապօրինի հավաքի կազմակերպում)։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց նրա օգնական Գեղամ Պետրոսյանը, ով մանրամասնեց, որ մեկ ժամ առաջ էին Շարմազանովին հրավիրել ԱԱԾ։

ԱԱԾ-ում ԱԺ նախկին փոխնախագահը կպահվի 72 ժամ, որից հետո պարզ կդառնա՝ իշխանությունը ԼՂ հարցով օրերս ստորագրված քաղաքական ակտին ընդդիմացած այս քաղաքական գործչին կկալանավորի, թե ոչ։

Նշենք, Շարմազանովը ևս մասնակցում էր 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքին։

  • Կիսվել: