երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել է» թիմից. շփվում է միայն երկու հոգու հետ. «Ժողովուրդ»

Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել է» թիմից. շփվում է միայն երկու հոգու հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել է» թիմից:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, նա մտերմություն է անում Լենա Նազարյանի ու Մարիա Կարապետյանի հետ: Թիմի մյուս անդամների հետ միայն «բարեւ, ոնց ես»-ի մակարդակի են շփումները, թեեւ կոնֆլիկտ էլ չունի որեւէ մեկի հետ: Կուսակցական նիստերին ու քննարկումներին էլ հազվադեպ է մասնակցում, մասնակցելիս էլ շատ պասիվ է:

Թե որն է պատճառը, ՔՊ-ականները չգիտեն, բայց այն բանից հետո, երբ այս տարեսկզբին իր կամքով հրաժարվեց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, այլեւս կուսակցական ակտիվություն էլ չի դրսեւորում:
Նկատենք, որ Էդուարդ Աղաջանյանը պասիվ է նաեւ ԱԺ-ում եւ հազվադեպ է ելույթներ ունենում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: