ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր ըստ ՀՔԾ որոշման գնացել է դատաբժշկական փորձաքննության (տեսանյութ)

ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր ըստ ՀՔԾ որոշման գնացել է դատաբժշկական փորձաքննության (տեսանյութ)

Խորհրդարանում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր ըստ ՀՔԾ որոշման գնացել է դատաբժշկական փորձաքննության, այնուհետև Հատուկ Քննչական ծառայություն:

Ինչպես նա նշեց լրագրողների հետ զրույցում, պատասխանել է քննիչի հարցերին, պատմել, ըստ էության այն, ինչ երևում է տեսանյութում:

«Բայց ես ասել եմ, որ իմ ակնկալիքները քաղաքական են, քաղաքական հետևանք պետք է ունենա այս ամենը: Եթե դա քաղաքական մակարդակով չի դատապարտվում, կարող է կրկնվել, այդ դեպքում յուրաքանչյուր պատգամավոր կարող է մտածել, որ իր ելույթից հետո կարող է ծեծվել»,- նշեց Մարուքյանը:

Ըստ նրա, եթե բռնությունը չի դատապարտվում, դա բերում է նոր բռնությունների:

«Երեկ սպառնացին օմբուցմենին, մյուս օրը դա կարող է տեղի ունենալ փողոցում, կամ այլ վայրում: Փաստորեն այսօր այն հայտարարությունները, որ Հայաստանում հեղափոխությունից հետո բռնությունը տեղ չունի, չեն համապատասխանում իրականությանը»,- եզրափակեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ օրերս ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև:

  • Կիսվել: