շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էդմոն Մարուքյանն առաջարկում է սառեցնել վարկերի տոկոսների մարումը

Էդմոն Մարուքյանն առաջարկում է սառեցնել վարկերի տոկոսների մարումը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ վարկային պարտավորությունները ժամանակավորապես կասեցնելու առաջարկով։

«Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը, առնվազն 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը», -իր դիմումում ներկայացրել է պատգամավորը:

  • Կիսվել: