Էդ որ ասում են՝ հարուստ ենք, բան, «Ռենջ Ռովեր» ենք քշում, կյանքում մի կոպեկ փող ինքնուրույն աշխատած չկաք. Փաշինյանը՝ մեծահարուստներին
2018 թվականի հեղափոխությունը տեղի է ունեցել ի հեճուկս բոլորի, որովհետև բոլորին ձեռք էր տալիս ՀՀ-ն ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած որտեղ ուզում, տանում են, այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երաշխավորների մասին։
«Բա էդ ա երաշխավորը, երաշխավորն էն ա, որ պարանը գցել ա հորթի վիզը և երաշխավորում ա, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողություն գնա»,-ասաց Փաշինյանը։
Նա ասաց, թե խոսակցություններ կային, որ Սորոսն է կազմակերպել հեղափոխությունը.
«Սորոսը ձեզ ա կազմակերպել, էդ դուք եք, որ Սորոսի նման երաշխավոր եք փնտրում, որ հորթի նման գլուխներդ տանեք, մտցնեք պարանի մեջ, որովհետև կյանքում ինքնուրույն ոչ մի բան չեք արել։ Մի կոպեկ փող ինքնուրույն չեք աշխատել։ Էդ որ ասում են՝ հարուստ ենք, բան, «Ռենջ Ռովեր» ենք քշում, կյանքում մի կոպեկ փող ինքնուրույն աշխատած չկաք։ Ռուսաստանի և այլ երկրների մեծահարուստների մի մասն ուրիշների փողերի վրա տեղապահ են եղել և տեղապահ են։ Իրենք այդ փողերի տերը չեն»,-ասաց Փաշինյանը։



