չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էդ ո՞նց եղավ, որ Արցախը ծախեցինք մենք, բայց միլիարդներն ունեցաք դուք․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Էդ ո՞նց եղավ, որ Արցախը ծախեցինք մենք, բայց միլիարդներն ունեցաք դուք․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում պատասխանեց ընդդիմությանը։

«Ընդդիմադիր գործընկերները մեզ մեղադրում են Արցախը ծախելու մեջ, ասում են՝ եկել եք, ծախել եք, հարստացել եք։ Էդ ո՞նց եղավ, որ Արցախը ծախեցինք մենք, բայց միլիարդներն ունեցաք դուք, Արցախը ծախեցիք մենք, բայց կոմբինատներն ունեցաք դուք։ Ես աշխատանքից դուրս եմ գալու, իմ Կիա ավտոմեքենայով գնամ տուն, ձեզ էնտեղ Յագուար, գուցե և Բենթլի, Մայբախ է սպասում։ Էդ ո՞նց եղավ, մենք ծախեցինք, էդ 4 մլրդ-ը մենք ստացանք, բայց չգիտես ինչու պետական ապարատում աշխատած ձեր գործընկերներն էդպիսի պադավատներ ունեն։ Ասում ա՝ սևերի ու սպիտակների եք բաժանել։ Հազար ներողություն, մենք ենք բաժանե՞լ։ Իմ պատիկերացմամբ, երբ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ թոշակառուներն ամիսներով ցույց էին անում, ասում էին՝ մեր 4000 դրամ թոշակը մի ուշացրեք, տվեք, էդ ընթացքում պարոն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը մոտավորապես ինչքա՞ն ֆինանսական միջոցների էր տիրապետում։

Ձեզ թվում է՝ դա ավելի ցայտուն սևերի ու սպիտակների բաժանու՞մ չէր։ Կարո՞ղ է ՀՀ քաղաքացիները չգիտեն, որ եթե սխալվեիր մարդու ավտոշարասյունը շրջանցեիր, ոտքերդ կջարդեին։ Էս սև ու սպիտակի բաժանո՞ւմ չէր։ Խոսում եք բռնապետությունից, եկեք ձեզ բռնապետության մի հատ փառահեղ օրինակ պատմեմ։ Իքս կամայական երկրում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ինքնասպան է լինում ըստ պաշտոնական վարկածի։ Բայց կարևոր հանգամանք կա այդտեղ՝ ինքնասպան է լինում երկու կրակոցով՝ մի հատ գլխին, մի հատ սրտին։ Գուշակեք՝ ում նախագահության տարիներին է դա տեղի ունեցել»,- ասաց նա։

Վահագն Ալեքսանյանը հավելեց․ «Ձեզ թվում է, որ «դավաճան» ու «հողատու» գոռացիք, մենք «հայասպան» չենք գոռալո՞ւ։ Ասում եք՝ ինչ արել, չեն արել նախկին ղեկավարները, բայց Արցախը պահել են։ Շատ լավ տրամաբանյություն է։ Ինչ արել, չեն արել, համատարած կոռուպցիա են ստեղծել երկրում, բանակի համար անհրաժեշտ սպառազինություն չեն գնել, հարյուրավոր միլիոններ են տարել Պանամայի ու այլ օֆշորներ, այնպես են արել, որ ժամկետային զինծառայողների թիվը բազմապատիկ կրճատվել է»։

  • Կիսվել: