հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Էդ նշանակում է, որ նաև երեխաներ են ապրում Ներքին Հանդում. Փաշինյան

Էդ նշանակում է, որ նաև երեխաներ են ապրում Ներքին Հանդում. Փաշինյան

«Կապան Համայնքի Ներքին հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքներ»,- կառավարության նիստում կարդալով հրատապ ծրագրով ֆինանսավորված համայնքային աշխատանքները՝ ասաց Նիկոլ Փաշինյանը

 Նա հայտարարեց, որ Ներքին Հանդում հասել են խաղահրապարակներ կառուցելուն, նախկին ծրագրով էլ տանիքնեն էին վերանորոգում։

 Փաշինյանը նշեց, թե լավ չի հիշում, բայց խմելու ջրի ծրագիր էլեն իրականացրել գյուղում, բայց մարզպետն ուղղեց, որ դեռ նախագիծ կա։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ հայտնեց, որ խոսքը գնում է 20-30մ չափի արհեստական խոտածածկով խաղահրապարակի մասին։

«Էդ նշանակում է, որ նաև երեխաներ են ապրում Ներքին հանդում»,-ասաց Փաշինյանը։

Խուդաթյանը հիշեցրեց, որ Վահագն Խաչատուրյանի հետ այցի ժամանակ էին խոստում տվել։

Կարևորելով, որ Ներքին Հանդ գյուղի բնակիչները խնդրել են իրենց համար խաղահրապարակ կառուցել՝ Փաշինյանը ասաց. «Այսինքը, որ ասում ենք խաղաղությունը կա, թե չկա, սրա մասին է խոսքը։ Էդ նշանակում է, որ Ներքին Հանդի ծնողները պատրաստ են թույլ տալ, որ այդ երեխաները գնան խաղահրապարակ խաղան, չունեն չէ՞ մտավախություն։ Բա պարզ ա, որ սահմանազատում այնտեղ արված չէ և այլն, և այլն, բայց պարզ է որ հարցեր կան»։

 Ըստ Փաշինյանի՝ քաղաքացիների ուշադրությունը տեղափոխվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգին, «որը և Հայաստանում և Ադրբեջանում վավերացված, այսինքը՝ պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, ինչը խորհրդանշական է»։

«Ես չեմ հիշում, որ մենք «Ներքին Հանդ» անունը հնչեցրած լինենք և խաղահրապարակ և այլն»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: