կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Էդ ինչքա՞ն գաղտնի են վերազինում բանակը, որ Արամ Սարգսյանը գիտի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Էդ ինչքա՞ն գաղտնի են վերազինում բանակը, որ Արամ Սարգսյանը գիտի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Մենք ինչ-որ նախատեսել ենք, կամաց կամաց, քայլ առ քայլ, փուռ առ փուլ կիրականանա, կապված է նրա հետ, թե մեր առաջին հանդիպումը ինչպես է իրականացվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Դահլիճի հետ կապված խոչընդոտների պատճառով մտածում ենք այլընտրանքների մասին, դա կարեւոր հանգրվան է մեզ համար»,-ասաց նա: Բագրատ Սրբազանը նշում է, որ օր առաջ պետք է հեռանա իշխանության ղեկավարը:

«Օր առաջ այս մարդուն իր որդիներով հանդերձ պետք է հեռացնենք, քանի որ ինքը հեռանալու տրամադրություն չունի, որովհետև փողի և պաշտոնի վրա նստած մարդ է։

Նեռի և իր գործակալների գոյության յուրաքանչյուր օրը աղետ է, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր ու բարոյական իմաստներով»,-ասաց նա։ Լրագրողի դիտարկմանը, թե «Հանրապետություն» կուաակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իշխանությունը վերազինում է բանակը եւ այնպիսի զինատեսակներ է ձեռք բերում, որ Ադրբեջանը չի կարող հակազդել, Բագրատ Սրբազանը հեգնեց. «Էդ ինչքա՞ն գաղտնի են վերազինում բանակը, որ Արամ Սարգսյանը գիտի, եթե Արամ Սարգսյանը գիտի, ուրեմն ողջ աշխարհը գիտի»:

 

  • Կիսվել: