ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը կնպաստի ինտեգրման գործընթացին. Փաշինյան

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը կնպաստի ինտեգրման գործընթացին. Փաշինյան

Շնորհակալ ենք բոլոր՝ հատկապես ՌԴ մեր գործընկերներին համավարակի հետևանքների վերացման հարցում ցուցաբերած օժանդակության համար: Այդ մասին ԵԱՏՄ Բարձագույն նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան: 
 
Նա կարևորեց ԵԱՏՄ որոշ երկրների կողմից ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակման վերացումը՝ նշելով, որ կարևոր են տնտեսական կապերը ոչ միայն ԵԱՏՄ ներսում, այլև այլ միավորումների հետ: 
 
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը վերահաստատում է ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացման պատրաստակամությունը: «Հայաստանը տրամադրված է ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկաներում առաջ մղելու և կառույցը որպես վստահելի գործընկեր դիրքավորելու հարցում: 

Վարչապետը նշեց, որ Հայաստանն առաջնահերթ է համարում մինչև 2025 թ. ԵԱՏՄ զարգացման ռազմավարության վերջնականացումը: 

«Կարևոր է կարգավորել նաև ԵԱՏՄ էներգետիկ ինտեգրման գործընթացը: ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը կնպաստի ինտեգրման գործընթացին»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:  

Նա նաև վերահաստատեց Ղազախստանի հետ՝ որպես նախագահող երկրի, համագործակցության Հայաստանի պատրաստակամությունը: 

 

Փաշինյանի ելույթից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ Հայաստանն ապրում է դժվարին փուլ: «Բոլոր մասնակիցների անունից բարեհաջող հաղթահարում եմ մաղթում»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: