երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՀԿ-ում նախագահությունն անցել է Լեհաստանին

ԵԱՀԿ-ում նախագահությունն անցել է Լեհաստանին

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը հունվարի 1-ին Շվեդիայից անցել է Լեհաստանին:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու խոսքով՝ Վարշավան կանի ամեն ինչ Եվրոպայում «խաղաղության և անվտանգության մասին հոգալու համար՝ համապատասխան ազդանշաններ ուղարկելով ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերներին, եթե տարածաշրջանում սպառնալիքներ նկատվեն»:

ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների և ճգնաժամերի կարգավորման վրա կենտրոնանալու ծրագրերի մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն:

Լեհական նախագահության ամբողջական ծրագիրը կներկայացվի հունվարին Վիեննայում։ Ռաուն վստահեցրել է, որ Լեհաստանը որպես նախագահող երկիր՝ մտադիր է գործել համալիր և ակտիվ՝ աշխատանքի մեջ ներգրավելով ԵԱՀԿ բոլոր ինստիտուտները, առաքելությունները և բոլոր մասնակից պետությունները:

  • Կիսվել: