ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշել է փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները
ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է կայացրել փակելու ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները:
Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Անվավեր է ճանաչվել ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նախկինում ընդունված բոլոր որոշումները»:
Հիշեցնենք, որ կառույցը լուծարելու առաջարկով հանդես են եկելՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


