կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԵԱՀԿ-ն գտնվում է շատ ծանր վիճակում․ Ալեքսանդր Լուկաշևիչ

ԵԱՀԿ-ն գտնվում է շատ ծանր վիճակում․ Ալեքսանդր Լուկաշևիչ

ԵԱՀԿ-ն գտնվում է ծանր իրավիճակում, առկա է դրա դեգրադացիան։ Այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր կայացախ առցանց ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Ria.ru-ն։

«ԵԱՀԿ-ն շատ ծանր վիճակում է, ես դա չեմ թաքցնում, դեգրադացիայի եւ ինքնության ճգնաժամի նշաններ կան", - հայտարարել Է Լուկաշևիչը։

Նա հիշեցրել է, որ «ի սկզբանե, 90-ական թվականներին, ԵԱՀԿ մանդատում հենց դրված էր բանակցություններ վարելու եւ Եվրոպայի զարգացման ուղղությունները ապահովելու գործառույթը»:

«Այդ ամենը, ցավոք, տեղի չունեցավ։ Դեգրադացիան նախկինի պես տեղի է ունեցել, ընդ որում ՝ արագացված տեմպերով։ Այժմ դժվար թե լուրջ քաղաքական գործիչներից որեւէ մեկը կարող է ասել, որ ԵԱՀԿ-ն կարող է ազդել, ասենք, ՆԱՏՕ-ի վարքագծային սովորությունների կամ Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական Միության կոշտ քաղաքականության վրա», - նշել է նա ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: