շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահը մոտ ժամանակներս կայցելի Երևան. Զախարովա

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահը մոտ ժամանակներս կայցելի Երևան. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Հավաևը մոտ ժամանակներս կայցելի Երևան և բանակցություններ կվարի Հայաստանի ղեկավարության հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զախարովան ասել է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի ուշադրության կենտրոնում է: Նրա խոսքով, ռուսական կողմի հիմնական ջանքերը ուղղված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացման վրա:

  • Կիսվել: