երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ. Մարուքյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ. Մարուքյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ, որովհետև կողմերը տարբեր պայմաններ ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մինչ այս Լաչինով են այցելել, հիմա Լաչինով չեն կարող այցելել, որովհետև Ադրբեջանը նախապայմաններ է դնում, ասում է՝ Աղդամով այցելեք, այլ ճանապարհներ է նշում՛՛:

Ըստ Մարուքյանի՝ խումբը կա, բայց խումբը կկարողանա գործել, թե ոչ՝ կախված է նաև մեր պրոակտիվ արտաքին քաղաքականությունից, որը, նրա խոսքով, Հայաստանը չունի այսօր:

՛՛Հայաստանի արտաքին քաղաքականությունը կուչուհուփ եկած քաղաքականություն է, որը ես քաղաքականություն էլ չէի համարի: Արտաքին քաղաքականության տապալման արդյունք է, որ պատերազմը սկսվել է՛՛,-ասաց Մարուքյանը:

  • Կիսվել: