հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջիկայում հնարավոր է՝ այցելեն հայ-ադրբեջանական սահման

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջիկայում հնարավոր է՝ այցելեն հայ-ադրբեջանական սահման

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շաֆերը հնարավոր է՝ առաջիկայում պայմանավորվեն Ադրբեջանի և Հայաստանի սահման այցելելու հարցում: Այդ մասին hայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ  Ալեքսանդր Լուկաշևիչը, փոխանցում է TASS-ը։
 
Նա ընդգծել է այդ այցի, տեղում իրավիճակը հասկանալու և կողմերի հետ խոսելու կարևորությունը:
 
Լուկաշևիչն ուշադրություն է հրավիրել նաև դեպի Արցախ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի խնդիրների վրա, ինչը ևս կարող է պարզաբանվել համանախագահների այցի դեպքում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: