ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է. Զախարովա

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է, ուղևորության ամսաթվերը դեռևս հայտնի չեն, մանրամասները ներկա պահին համաձայնեցվում են կողմերի հետ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ ճեպազրույցի ժամանակ նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կանոնավոր կայունացման հասնելու առումով առաջնային տեղում է  տուժածներին և կարիքավորներին համալիր մարդասիրական աջակցության ծրագիրը:

 

  • Կիսվել: