հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ֆրանսիան և ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել ՌԴ-ի հետ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում. Լավրով

Ֆրանսիան և ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել ՌԴ-ի հետ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում. Լավրով

Մինսկի խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի թնջուկի մեջ են, փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն ամեն ինչ, ասացին, որ մեզ հետ չեն շփվելու նաև այդ ձևաչափով։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Աարարտ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել շահերը Ղարաբաղում և ամբողջ Անդրկովկասում կարգավորման հարցում, եթե պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է։

Այս մոտեցումը համարում ենք անպատասխանատու, դա մեզ չի անհանգստացնի։ Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Եթե   Ֆրանսիան և ԱՄՆ-ն որոշեն դա անել, Աստված նրանց դատավոր կլինի»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: