երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում. ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում. ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում։ Այս մասին ԱՄՆ սենատում կազմակերպված ՛՛Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները՛՛ քննարկման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մինսկի խմբի հիմնական նպատակները մնում են, ես կապ եմ պահպանում Ֆրանսիայի հետ։ Ադրբեջանն էլ ասել է, որ այլևս գործ չի ունենա Մինսկի խմբի հետ։ Կարծում եմ` ամեն ինչ կհասնի այն կետին, որ մենք կարող ենք կոնսենսուսի շնորհիվ վերջ դնել այդ մանդատին, քանի որ մեխանիզմն այլևս չի գործում՛՛:

Ռիքերը հավելել է, որ, ամեն դեպքում, մանդատը բավականին օգտակար է, և ԱՄՆ-ն մասնակցում է հակամարտության կողմերի հետ խաղաղության գնալու գործընթացին։

  • Կիսվել: